Չինաստանի աճող համառությունը եւ Ռուսաստանի հետ նրա համագործակցությունը մարտահրավեր են ոչ միայն Ասիայի, այլեւ Եվրոպայի համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է AP-ը։

Նրա խոսքով՝ «Չինաստանն ավելի ու ավելի շատ ներդրումներ է կատարում միջուկային զենքի եւ հեռահար հրթիռների մեջ՝ առանց տրանսպարենտության ապահովման կամ միջուկային զենքի համար զենքի վերահսկման իմաստալից երկխոսության մեջ ներգրավվելու՝ միաժամանակ ուժեղացնելով իր հարեւանների հարկադրանքը եւ սպառնալիքները Թայվանի դեմ»։

«Այն փաստը, որ Ռուսաստանն ու Չինաստանը մերձենում են, իսկ Չինաստանի զգալի ներդրումներն ու նոր առաջադեմ ռազմական հնարավորություններն ընդգծում են, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում, մարտահրավեր է նաեւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների համար»,-ասել է նա։

«ՆԱՏՕ-ն պետք է համոզվի, որ մենք ընկերներ ունենք։ Կարեւոր է ավելի սերտ համագործակցել Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերների հետ։ Չինաստանն ավելի ու ավելի է աշխատում Ռուսաստանի հետ, եւ նրանք ավտորիտար հակահարված են տալիս կանոնների վրա հիմնված, բաց եւ ժողովրդավարական միջազգային կարգին»,-ասել է նա։

Միեւնույն ժամանակ, Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Չինաստանին հակառակորդ չի համարում եւ չի ձգտում առճակատման, եւ որ դաշինքը կշարունակի համագործակցել Չինաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը: