ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինված ուժերում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:

Հրամանագրերից մեկով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,  մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, որը մինչ այս զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը այդ պաաշտոնին նշանակվել էր  2021թվականի օգոստոսին։

Նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ Մաթևոսյանը, հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Սամվել Պողոսյանը։

Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել Լևոն Կասյանը, իսկ հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ` Գագիկ Պողոսյանը։