Քաղաքային տարածքի 30%-ի կանաչապատումը 0,4 °C-ով կնվազեցնի փողոցի ջերմաստիճանը եւ գրեթե երկու անգամ՝ ամառային շոգից մահացությունը։ Այսպիսի եզրակացությունների են հանգել իսպանացի գիտնականները 2015 թվականին եվրոպական 93 քաղաքների ցուցանիշների հիման վրա մոդելավորման սցենարների ընթացքում, գրում է The Guardian-ը։

Հետազոտողները պնդում են, որ կարիք չի լինի քանդել տները՝ հանուն նոր այգիների, իսկ ծառերի համար տարածքն առանց այդ էլ բավարար է։ Ամենից շատ այժմ կանաչապատման կարիք ունեն Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի քաղաքները։

Օրինակ՝ ռումինական Կլուժ-Նապոկայում 2015 թվականին գրանցել են շոգից ամենաշատ վաղաժամ մահերը՝ 32 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Քաղաքի կանաչ տարածքների մակերեսը կազմում է 7%: Լիսաբոնում այս ցուցանիշը կազմում է 3,6%, Բարսելոնայում՝ 8,4%, Լոնդոնում՝ 15,5%, Օսլոյում՝ 34%։