Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան բարձրանում են մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թուլացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստից հետո եւ լավատեսական սպասումները՝ Չինաստանում տնտեսության վերականգնման հույսով, նպաստում են գնանշումների պահպանմանը։

Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0,87 տոկոսով՝ մեկ բարելը 83,56 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 1,06 տոկոսով՝ 77,22 դոլար։