Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր՝ փետևրվարի 2-ին մեկնել է Ղազախստան. Պատվիրակության կազմում ընդգրկված է 21 մարդ:

Մասնավորապես, պատվիրակության կազմում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը:

Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարական պատվիրակությունը Ալմաթի կմեկնի եւ կվերադառնա հատուկ ինքնաթիռի չվերթով: