Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանին։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։

Հանդիպման մանրամասների մասին առայժմ տեղեկություններ չկան։