Մենք բոլորս ցանկանում ենք, որ Ուկրաինայի հետ հակամարտությունն ավարտվի, բայց ժամանակավոր գործոնը գլխավորը չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք բոլորս ցանկանում ենք, որ դա ավարտվի, բայց այստեղ կարեւորը ժամանակավոր գործոնը չէ, այստեղ կարեւոր է այն արդյունքների գործոնը, որոնք մենք ապահովում ենք մեր ժողովրդի համար, այն մարդկանց համար, որոնք ցանկանում են մնալ ռուսական մշակույթի մի մասը, եւ որոնց Կիեւի խունտան երկար տարիներ Արեւմուտքի խրախուսմամբ զրկել է ռուսական ամեն ինչից»,-ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում: