Արեւմուտքի կողմից Ուկրաինայում հակամարտության սրումն ակնհայտ է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այն, որ Արեւմուտքը չի կարողանում հանդարտվել, եւ, ինչպես տխրահռչակ հեքիաթներում, ամեն քայլափոխի խրվում է ճահճի մեջ, դա կարեւոր դեր է խաղում օպերացիայի ընթացքի վրա։ Այդ էսկալացիան, դուք միանգամայն իրավացի եք, նման է ձնագնդի»,-ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ պատասխանելով Արեւմուտքի կողմից սպառազինությունների մատակարարման ֆոնին էսկալացիայի մասին հարցին։