Հորդանանի ոստիկանությունը մայրաքաղաք Ամմանում փակել է թմրանյութերի մատակարարների ցանցը, հաղորդում է PETRA գործակալությունը:

Խուզարկության ընթացքում առգրավվել է 13 000 թմրանյութի հաբեր եւ մարիխուանայի 68 փաթեթ, չորս մարդ ձերբակալվել է։

Խուզարկության ընթացքում կասկածյալներից մեկը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ, որոնց հաջողվել է նրան ձերբակալել եւս երեքի հետ միասին: Եվս մեկ կասկածյալ մնում է ազատության մեջ։