Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռեւս շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Առաջարկը դեռ սեղանին է եւ եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները դեռ շահագրգռված են դրանում, այդ առաքելությունը բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում կարող է տեղակայվել», -  «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լավրովը։