Որպեսզի այս տարածաշրջանում գերիշխի արարելու կառուցողական ուղղվածությունը, մենք առաջ ենք տանում «3+3» ձեւաչափը, որում ներառված են երեք հարավկովկասյան հանրապետություններ՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, եւ երեք մեծ հարեւաններ՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին եւ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

«Առաջին նշանառության շփումը կայացել է, կշարունակենք»,-նշել է Լավրովը: 

Ի սկզբանե «3+3» հարթակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդները։ Իրանն ու Ռուսաստանը ողջունել են այդ գաղափարը։ Միեւնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել Անդրկովկասի հարցով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։