ԱՄՆ-ում հայտարարել են Մոլդովային եւ Ուկրաինային «տնտեսական վերականգնմանն աջակցելու» համար 135 մլն դոլար փոխանցելու մասին:

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) այսօր հայտարարել է, որ ամերիկա-ռուսական ներդրումային հիմնադրամը (TUSRIF) ԱՄՆ Կոնգրեսի հետ համագործակցությամբ կփոխանցի ավելի քան 154 միլիոն դոլար, այդ թվում 135 միլիոն դոլար Western Nis Enterprise Fund-ում՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի տնտեսական վերականգնմանն աջակցելու համար»,-ասվում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։ 

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, եւս 18 մլն դոլար կուղղվի ռուս-ամերիկյան տնտեսական եւ իրավական զարգացման հիմնադրամին (USRF, որը Ռուսաստանում անցանկալի օտարերկրյա կազմակերպություն է ճանաչվել)՝ Ռուսաստանում «քաղաքացիական հասարակության եւ անկախ ԶԼՄ-ների աջակցության» համար: USRF-ը TUSRIF-ի իրավահաջորդն է: