Թուրքիայում Նորվեգիայի դեսպան Էռլինգ Սքոնսբերգը փետրվարի 2-ին կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել թագավորությունում Ղուրանն այրելու ծրագրվող ակցիայի պատճառով, հաղորդում է TRT հեռուստաալիքը:

ԱԳՆ-ն նորվեգացի դիվանագետին հայտնել է, որ Օսլոյից ակնկալում են այդ ակցիայի արգելում, այն կարող է տեղի ունենալ փետրվարի 3-ին: 

Հունվարի 23-ին գերմանական «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արեւմուտքի իսլամացման» (PEGIDA) շարժման առաջնորդ Էդվին Վագենսվելդը Հաագայում Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի շենքի դիմաց հրապարակավ պատռել եւ այրել է Ղուրանը: Ակցիան ուղղված էր քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանին աջակցելուն, որը նույնն արեց Շվեդիայում:

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Փալուդանի եւ Վագենսվելդի նկատմամբ։ Տեղի ունեցածից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան բացասաբար է դիտարկում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հնարավորությանը։