Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ԵՄ առաքելությունը կպատրաստի եւս 15 հազար ուկրաինացի զինվորական, պատրաստված զինվորականների ընդհանուր թիվը կկազմի 30 հազար մարդ։

«Ուրախ եմ տեղեկացնել վարչապետ Դենիս Շմիգալին, որ ԵՄ ռազմական աջակցության առաքելությունը կպատրաստի լրացուցիչ 15 հազար ուկրաինացի զինվոր, ինչի արդյունքում պատրաստված աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 30 հազարի»,- գրել է Բորելը։

Նա նաեւ պատմել է, որ Ուկրաինայի վարչապետին զեկուցվել է, որ ԵՄ-ն 25 միլիոն եվրո կտրամադրի որոշ շրջաններում ականազերծման ջանքերին աջակցելու համար։

«Քաղաքացիների եւ նրանց գոյության միջոցների պաշտպանությունն առաջնահերթություն է»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։