Հունվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Րաֆֆու փողոցի մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով տվյալները՝ նրանք հայտնաբերեցին 36-ամյա տղամարդուն, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով լցված տարա: Երիտասարդը հայտնեց, որ այն մեթադոն է, որը 10 000 դրամով ձեռք է բերել անծանոթից:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: