Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կարծիք է հայտնել, որ արեւմտյան երկրների առաջնորդները պետք է դադարեցնեն երկխոսությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ նման շփումն օգնում է Ռուսաստանի ղեկավարին հասնել իր նպատակներին: Այս մասին նա ասել է գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ սխալ է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երկխոսություն վարելը, քանի որ դա միայն թթվածին է տալիս Պուտինին»,- ասել է Մորավեցկին։

Լեհաստանի վարչապետի խոսքով, այլ երկրների ղեկավարների հետ զրուցելով՝ Վլադիմիր Պուտինը «հասնում է իր նպատակներին»՝ ողջ աշխարհին եւ Ռուսաստանի ժողովրդին ցույց տալով իր պահանջված լինելը։