Թուրքիան կշարունակի զարգացնել իր պաշտպանական արդյունաբերությունը, Կարսում «Ձմեռ-2023» զորավարժությունների ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային  պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարն ասել է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից օգտագործվող զենքը տեղական արտադրության է. «Մենք ունենք մեր սեփական անօդաչու թռչող սարքերը։ Մենք աշխատել ենք եւ աշխատում ենք օր ու գիշեր մեր բանակի կարիքները հոգալու համար, արտադրելու ենք եւ՛ տանկեր, եւ՛ ինքնաթիռներ։ Պաշտպանական արդյունաբերության տեղական արտադրանքը պետքական է եւ պետքական կլինի բարեկամ եւ եղբայրական երկրների համար»։