Ալմաթիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը՝ հղում անելով Ղազախստանի Հանրապետության վարչապետի մամուլի ծառայությանը։

Միջոցառմանը ներկա են վարչապետներ Ալիխան Սմաիլովը, Նիկոլ Փաշինյանը, Ռոման Գոլովչենկոն, Ակիլբեկ Ժապարովը, Միխայիլ Միշուստինը։

Նեղ կազմով նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ ալկոհոլային շուկայի կարգավորման հարցերը, գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասին միջազգային համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաեւ միության տարածաշրջանային զարգացման ինստիտուտների գործունեությունը։

«Վստահ եմ, որ ընդունված որոշումները զգալի ներդրում կունենան եւ նոր խթան կհաղորդեն մեր ինտեգրացիոն միավորման հետագա զարգացմանը», - ասել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը՝ դիմելով ԵԱՏՄ գործընկերներին։