Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր՝ փետրվարի 2–ին, դեղորայք է փոխադրել Արցախ՝ նախատեսված բժշկական հաստատությունների համար։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստանի հիվանդանոցներ։