Շրջափակված Արցախում Խոսրովյանների ընտանիքում 9–րդ զավակն է ծնվել։ Ինչպես հաղորդում է Արցախի Հանրային հեռուստանըկներությունը ծնողները փոքրիկին անվանակոչել են Էմիլ։ Մայրիկը մտահոգություն ունի՝ շրջափակված Արցախում մանկական կերի ու տակդիր պակաս կա։

«Ճարտարում տակդիր չկա այս պահին, անգամ եթե լինում է՝ շատ կարճ ժամանակում վերջանում է»,– ասում է Արեւիկ Գրիգորյանը։

Մինչեւ երեխայի ծնվելը, Արեւիկը 8 բալիկներից երկուսի հետ տեղափոխվել էր Ստեփանակերտ։ Վառելիք չունենալու պատճառով Արեւիկի ամուսինը Ճարտարից չի կարողացել Ստեփանակերտ գնալ։ Արեւիկը մի քանի օրից տուն կվերադառնա՝ 6 բալիկների ու ամուսնու մոտ։

44–օրյա պատերազմի ընթացքում Խոսրովյանները ստիպված էին Քաշաթաղից Հայաստան տեղահանվել, բայց մեկ տարի այստեղ ապրելուց  հետո՝վերադարձել են Արցախ՝ Ճարտար քաղաք։

«Ասացին՝ մնացեք, երկու տուն եք կորցրել, սերտիֆիկատ կտան, ասացի՝ մեզ ոչ մի բան պետք չի, վերադառնում ենք Արցախ»,– ասում է Արեւիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։