Իսրայելի ոստիկանությունը հայտնել է ամերիկացի զբոսաշրջիկի ձերբակալության մասին, որը կոտրել էր Քրիստոսի արձանը Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող եկեղեցիներից մեկում, հայտնում է AP-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Մտրակման հռոմեակաթոլիկ եկեղեցում՝ Վիա Դոլորոսա փողոցում, որով, ինչպես ենթադրվում է, Հիսուսը գնացել է դեպի իր դեպի խաչելություն:

Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալությունը կատարել են եկեղեցու պահակի օգնությամբ:

Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ կատավում է տղամարդու հոգեկան առողջության զննում: Ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։

Այս միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմում եւ ամբողջ տարածաշրջանում լարվածության ֆոնին։

Անկարգությունները սկսվել են Իսրայելի նոր ծայրահեղ աջ կառավարության լիազորությունների ստանձնման առաջին շաբաթներին, որի ծայրահեղ ազգայնական կրոնական անդամներից ոմանք սադրիչ հակաարաբական հռետորաբանություն են օգտագործել:

Հին քաղաքի մոտ գտնվող Ուսպենսկի վանքի հայր Նիկոդիմուս Շնաբելը կատարվածը կապել է նոր կառավարության բնույթի հետ:

«Բարի գալուստ նոր, քրիստոնյաներին ատող Իսրայել, որը խրախուսվում եւ աջակցվում է ներկայիս կառավարության կողմից», գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին արմատականները հարձակվել էին Երուսաղեմի հայոց պատրիարքարանի եւ հայերի վրա։