Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է մինչեւ փետրվարի 24-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել, հաղորդում է AFP-ը։

«Մենք «Մեծ յոթնյակի» մեր գործընկերների հետ կներկայացնենք ռուսական նավթամթերքների գների լրացուցիչ շեմը, եւ փետրվարի 24-ին՝ ներխուժման մեկնարկի տարելիցին, մենք կձգտենք, որպեսզի պատժամիջոցների 10-րդ փաթեթը գործի դրվի»,-գործակալությունը մեջբերում է Ֆոն դեր Լյայենի խոսքը: