Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վոլգոգրադում ելույթ է ունեցել Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի տարեդարձի տոնակատարության արարողությանը: Բեմից նա հիշեցրել է հավաքվածներին, որ 80 տարի առաջ «ավարտվել է Ստալինգրադի համար երկար, բարդ, կատաղի ճակատամարտը», հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:  

Նա նաեւ միջոցառման մասնակիցներին ասել է, որ ներկայումս «նացիզմի գաղափարախոսությունը ժամանակակից տեսքով ուղղակի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար»։  

«Անհավանական է, բայց փաստ. մեզ կրկին սպառնում են գերմանական Leopard տանկերով»,-ասել է Պուտինը։ «Եվ կրկին պատրաստվում են Ուկրաինայի հողի վրա Ռուսաստանի դեմ պատերազմել Հիտլերի հետեւորդների, բանդերականների ձեռքերով»,-ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի սպառնալիքներին պատասխանելիս պատասխանելու շատ բան կա, եւ դա միայն զրահատեխնիկա չի լինի, ուստի բոլորը պետք է դա հասկանան։

«Մենք մեր տանկերը նրանց սահմաններին չենք ուղարկել, բայց պատասխանելու բան ունենք, եւ զրահատեխնիկայի կիրառմամբ գործը չի ավարտվի։ Բոլորը պետք է հասկանան դա»,-հավելել է նա։

ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ նրանք, ովքեր Եվրոպայի երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, ներքաշում են Ռուսաստանի հետ նոր պատերազմի մեջ, նրանք, ովքեր հույս ունեն հաղթել մեր երկրին մարտի դաշտում, չեն հասկանում, որ հակամարտությունը բոլորովին այլ է լինելու։

Նացիզմի գաղափարախոսությունը ժամանակակից տեսքով, ինչպես ընդգծել է Պուտինը, կրկին ուղղակի սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար։ «Ռուսաստանը վստահ է իր, իր իրավացիության եւ հաղթանակի վրա»,-հավելել է Պուտինը։