Նարա քաղաքում 1700-ամյա բլուրի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են Ճապոնիայում երբեւէ հայտնաբերված ամենաերկար երկաթե թուրը, գրում է Miami Herald-ը։

Տեղանքը, որը հայտնի է որպես Tomio Maruyama Mound, ամենամեծ կլոր բլուրն է:

Ըստ պաշտոնատար անձանց՝ կառույցն ասիմետրիկ է, մի կողմից մասամբ քանդված է եւ բաղկացած է երեք հարկերից։ Հնագետները բլրիի վերին հատվածը պեղելիս հայտնաբերել են գերեզմանափոս, որը փորված է բլրի կողքին։

Գերեզմանի ներսում հետազոտողները ճապոնական սոճուց պատրաստված փայտե դագաղ են հայտնաբերել:

Մոտակայքում հնագետները գտել են եւս մեկ մետաղյա առարկա՝ ավելի քան 2,7 մետր երկարությամբ երկաթե թուր։

Ըստ քաղաքի պաշտոնյաների, զենքը Ճապոնիայում երբեւէ հայտնաբերված ամենաերկար երկաթե թուրն է եւ ամենահին գալարուն թուրը:

Հնագետները կարծում են, որ բլրի մի մասն օգտագործվել է որպես ծիսական տարածք։ Կավե դրենաժային կառույցների մնացորդները ցույց են տվել, որ ծիսական տարածքը, հնարավոր է, աղբյուրից է սնվել։