Գիտնականները կապ են հայտնաբերել օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցության եւ դեպրեսիայի ու տագնապի բարձր ռիսկի միջեւ:

Պեկինի համալսարանի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայում 10 տարվա ընթացքում 389 000 մարդկանց գրառումները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Jama Psychiatry ամսագրում։

Յուրաքանչյուր մասնակցի հասցեում գնահատվել է օդի աղտոտվածության տարեկան ազդեցությունը, ներառյալ PM2.5-ը` մանր մասնիկներն այնքան փոքր, որ կարող են թոքերի միջով անցնել արյան մեջ, եւ ազոտի երկօքսիդը, որն արտանետվում է տրանսպորտային միջոցների կողմից:

Տասնամյակի ընթացքում 13 131 մարդու մոտ ախտորոշվել է դեպրեսիա, իսկ 15 835-ի մոտ՝ տագնապ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր օդի ամենաշատ աղտոտվածության են ենթարկվել, կլինիկական դեպրեսիայի զարգացման հավանականությունը 16%-ով ավելի է եղել, իսկ տագնապինը՝ 11%-ով, համեմատած նրանց հետ, ովքեր ամենաքիչ աղտոտվածության են ենթարկվել:

«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածության մակարդակի նվազեցումը, նույնիսկ դրա ցածր մակարդակի դեպքում, կարող է օգուտ բերել հոգեկան առողջությանը:

Սա լրացուցիչ ապացույցներ է տալիս հօգուտ Մեծ Բրիտանիայում օդի աղտոտվածության ներկայիս մակարդակի նվազեցման»,- նշել են գիտնականները: