Թե ինչո՞ւ ՌԴ արտգործնախարարը որոշեց, որ պետք է հիմա ու անձամբ դրա մասին խոսի, ինքը գիտի, բայց կարծում եմ՝ մեղավորը էլի մեր տգետ կամ դավաճան ղեկավարների վարած դիվանագիտության արդյունքն է: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

«Լավրովի հայտարարածը, ինչ խոսք, տհաճ էր, Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանից կտրած-պահած ադրբեջանական հաբրգածության և ռուս խաղաղապահների՝ իրաիճակը իրենց ձեռքը վերցնելու անկարողության պարագայում՝ առավելևս: Առաջինը, որ մտքիս եկավ էդ կատաղության պահին, այն էր՝ բա էդ ինչի՞ այդ նախադասությունը չէիր արտաբերում նույն Հայաստանի նախկին ղեկավարների օրոք. ու կարծում եմ՝ հիմնական հարցը իրոք այստեղ է: Որովհետև նախկինում Հայաստանի ոչ մի ղեկավար /ԼՏՊ հանած/ չէր ասում, թե այդ շրջանները Ադրբեջանինն են, և վերադարձնելու են:

Այդ 5 կամ 7 շրջանների ճակատագիրը, եթե չեմ սխալվում, բանակցվել է միմիայն Արցախի՝ որպես անկախ պետություն կամ Հայաստանին միանալու՝ Ադրբեջանի կողմից ճանաչելու փաթեթի մեջ, Մինսկի խմբի առաջարկներով: Թե ինչո՞ւ ՌԴ արտգործնախարարը որոշեց, որ պետք է հիմա ու անձամբ դրա մասին խոսի, ինքը գիտի, բայց կարծում եմ՝ մեղավորը էլի մեր տգետ կամ դավաճան ղեկավարների վարած դիվանագիտության արդյունքն է: ՀՀ այսօրվա իշխանությունը կոկորդը պատռում է, թե դրանք մեկ է՝ մերը չէին, շուտվանից հանձնած էին և այլ ցնդաբանություններ /եթե հանձնած էին, բա ինչի՞ հանձնած չէին/: Միաժամանակ, ուզում եմ հասկանալ, որ մեր հույսը էն ա, որ Լավրովը մեր ղեկավարների փոխարեն պետք է ձիգ կանգնի-հայտարարի, որ դրանք հայկական են և վերջին պատերազմի արդյունքում օկուպացվել են Ադրբեջանի կողմի՞ց:

Իսկ մյուս հարցը վերաբերում է անմեղսունակի պես ոգևորված քպական/մերձ գրչակներին. թե բա տեսա՞ք, Լավրովնել ա ասում՝ իրենցն ա: Արա, բա որ իրենցն էր, այդպես էիք կարծում ու ընդունում, բա «խելոք» լինեիք՝ հանձնեյիք, առանց պատերազմի, էդ 5000 էրեխեքն էին խանգարու՞մ, պետքա ֆոնի համար զոհ գնայի՞ն. տարաք՝ «հաղդում ենք», «սա մեր Սարդարապատն է», «Աղդամը իմ հայրենիքն է» կոչերի ներքո մատաղ արեցիք, որ նոր տա՞ք այն, ինչ ՁԵՐ կարծիքով՝ մերը չէր:

Հ.Գ. նկարում՝ Լավրովը, ադապտացված Հայաստանի նոր իրավիճակին 2018թ.»,- գրել է նա: