Թայվանի վարչակազմն անցած օրը գրանցել է, որ կղզուն են մոտեցել չինական չորս նավ եւ 14 թռչող սարք, տեղեկացրել է Թայվանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ժամը 6.00-ի դրությամբ Թայվանի մոտ հայտնաբերվել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 14 թռչող սարք եւ չորս նավ»,- տեղեկացվել է հրապարակման մեջ։

Նշվել է, որ Թայվանի Զինված ուժերը հետեւում են իրավիճակին։ Կղզու ավիացիան, ՌԾՈւ-ն եւ ցամաքային զենիթային հրթիռային համալիրները բարձր մարտական պատրաստվածության վիճակի են բերվել։ Նշվել է, որ հարավ-արեւմուտքից հակաօդային պաշտպանության ճանաչման գոտի են մտել Չինաստանի բանակի հինգ մարտական մեքենաներ։ Գերատեսչության տվյալներով՝ դրանք բազմաթիրախ Սու-30-ներ էին, J-16 եւ J-11-եր։