Ոսկու գինն ուրբաթ առավոտյան իջնում է՝ մեկ տրոյական ունցիան 1 930 դոլար, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկին կարող է շաբաթն ավարտել զրոյական դինամիկայով՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) անցած շաբաթվա նիստից հետո։

Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 2,35 դոլարով կամ 0,12 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 928,45 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը էժանացել է 0,32 տոկոսով՝ մեկ ունցիան 23,54 դոլար։