Հայաստանում սառեցվել է ռազմարդյունաբերությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ նշեց կուսակցության հիմնադիր–նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Մենք սիրում ենք ասել՝ սա չենք կարող, նա չենք կարող, սակայն մենք մոռանում ենք մեր գիտական ներուժի մասին, չենք ուզում որպես պետություն զարգացնել ռազմարդյունաբերությունը, արտադրել համապատասխան զինատեսակներ, բայց տնտեսում ենք պետական միջոցները:

Ես իմ վերջին ելույթի ժամանակ դրա հետ կապված իմ զարմանքը հայտնել եմ եւ կարծում եմ, որ ներկաները կհամաձայնեն, որ մեզ պետք չի տնտեսել այն գումարը, որը պետությունը տրամադրում է ռազմական ոլորտին: Մեզ պետք է ունենալ  պաշտպանված պետություն, ուժեղ բանակ, իսկ  առանց բանակի պատերազմին դիմակայել կամ պատրաստվել անհնար է»,-ասաց նա: