Եվրասիական տնտեսական միությունում կայունության հետ կապված բացասական կանխատեսումները չարդարացան, շատ ճյուղեր աճ են գրանցել, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Իրավիճակը համաշխարհային տնտեսությունում սրընթաց փոխվում է, հավաքական Արեւմուտքի՝ իր հեգեմոնիան պարտադրելու փորձերն արդեն հանգեցրել են սովորական առեւտրային կապերի, տրանսպորտային-լոգիստիկ շղթաների խախտմանը, խորացել են պարենային անվտանգության խնդիրները, որոնք ամենից շատ հարվածել են քիչ զարգացած երկրների միլիոնավոր քաղաքացիների»,- ասել է Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմի նիստում։

Տեղի ունեցող գործընթացները, նշել է նա, անդրադարձել են նաեւ միության վրա՝ միջազգային տնտեսական համակարգի հետ նրա մեծ փոխկապվածության պատճառով։ «Սակայն մեր միության կայունության վերաբերյալ բացասական կանխատեսումները չարդարացան։ Անցած տարվա հունվար-նոյեմբերին ՀՆԱ-ի անկումը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ընդ որում՝ արդյունաբերական արտադրությունը մնացել է գրեթե նույն մակարդակին, ինչ եւ անցած տարի, եւ գերազանցել է 1,5 տրլն դոլարը։ Մի շարք կարեւոր ուղղություններում մենք դրական դինամիկա ունենք»,- ասել է ՌԴ վարչապետը։