Ինտեգրացիոն համագործակցության կարեւոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձեւավորումը։ Այս մասին ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա այս համատեքստում նշել է, որ Հայաստանը շահագրգռված է արագ կոնսենսուսի հասնել գազի ընդհանուր շուկայի ձեւավորման միջազգային պայմանագրի չկարգավորված հարցերի վերաբերյալ նախագծի հարցում։

«Մեկ անգամ եւս հաստատում եմ դրանց լուծման կառուցողական մոտեցման պատրաստակամությունը»,- ավելացրել է Փաշինյանը։