Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ասել է, որ Ղազախստանի Digital Almaty համաժաղովին իր ելույթի մի մասը գրելու համար օգտագործել է արհեստական ինտելեկտ։

Իր ելույթում նա խոսել է ժամանակակից թվային տեխնոլոգիաների առավելությունների մասին՝ երկու ուղղություն նշելով որպես ամենակարեւոր՝ արհեստական ​​ինտելեկտն ու կրիպտոարժույթները։ Նա հիշատակել է ChatGPT-ն՝ նեյրոնային ցանց, որն, ըստ Ժապարովի, «քննություններ է հանձնում բիզնես դպրոցներում, անցնում առցանց հարցազրույցներ եւ աշխատանքի ընդունվում»։ Նրա կարծիքով, այն, ինչ տասը տարի առաջ համարվում էր ֆանտաստիկա, այսօր դարձել է իրականության մաս։

«Իմ այսօրվա ելույթը մասամբ ստեղծվել է այս արհեստական ​​ինտելեկտի միջոցով»,- ասել է Ժապարովը՝ արժանանալով հանդիսատեսի ծափերին։