Կուբան բարձր է գնահատում աշխարհաքաղաքական եւ տնտեսական մարտահրավերները հաղթահարելու Եվրասիական տնտեսական միության  կարողությունը, հայտարարել Է Կուբայի վարչապետ Մանուել Մարերո Կրուսը:

«Անցած 2022 թվականը նշանավորվեց զգալի տնտեսական ցնցումներով եւ միջազգային լարված իրադրությամբ։ Սակայն Եվրասիական տնտեսական միությունը ցուցադրել է նման մարտահրավերները առավելագույն հաջողությամբ դիմակայելու եւ հաղթահարելու իր կարողությունը»,-ասել է Կուբայի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

Մանուել Մարերո Կրուսի խոսքով՝ Կուբան՝ որպես ԵՏՄ-ում դիտորդ պետություն, հաստատում է այդ ինտեգրացիոն մեխանիզմին որքան հնարավոր է շուտ միանալու իր ձգտումը։

«Մենք առաջվա պես հանդես ենք գալիս ԵՏՄ-ի՝ որպես փոխշահավետ գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման օգտին»,-հավելել է նա։