Մենք խնդիր ունենք, թե մեր մեջ ինչքան հայ կա իր գիտակցությամբ, իր հոգով. ռազմավարական իմաստով մենք երկու խնդիր ունենք՝ մշակույթ եւ բանակ, որը տասնամյակներով արհամարհվել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Երվանդ Թարվերդյանի նախագահած «Միացյալ Հայաստան» կուսակցության կազմակերպած «Պատերազմ եւ անվտանգություն» խորագրով քննարկման ժամանակ նշեց  գիտնական Աշոտ Գեւորգյանը:

«Այն մարդիկ, որոնք առաջին պատերազմի հաղթանակը կերտեցին, նրանցից շատերը դարձան էս պատերազմի պարտության պատճառը: Որովհետեւ ամեն ինչ արագ փոխվում է, մարդիկ չեն հասկանում, որ պետք է ճիշտ ժամանակին հեռանան: Օրինակ, ԳԱԱ-ում մարդիկ են, որոնք ինչ-որ ձեւով դարձել են ակադեմիկոսներ ու սխալ են ղեկավարում: Ակադեմիայի ինստիտուտների ղեկավարման ապարատը բացարձակ անպիտան է, որը հավասարազոր է դավաճանության:

Եթե մեր ձեռքին լիներ ջրածնային ռումբ, մենք այդ պատերազմը նորից պարտվելու ենք, որովհետեւ որոշում ընդունող մարդ չունենք: Այսինքն այն հայ գեներալները, որոնք պետք է որոշում ընդունեին, չկային:

2018-ին զգում էինք, որ պատերազմ է լինելու, գնացել ենք, փորձեցինք հասկացնել Ղարաբաղի ղեկավարությանը, այնտեղ կային գեներալներ, որ առաջին պատերազմի հերոսներ էին, բայց ես աչքերից տեսա, որ էս մարդկանց աչքի փայլը միայն ինչքն է, ինչ-որ ձեւով թալանելն է»,-ասաց նա:

Աշոտ Գեւորգյանի խոսքով, 30 տարում մենք չենք կարողացել կերտել հայոց պետականություն. «Սա աղանդավորական, ամենաթշնամական պետական կառույցն է, որ հիմա ձեւավորված է: Սա սիոնիստական կուսակցության կողմից ներդրված բան է, օր առաջ սա պետք է մաքրվի եւ բոլորը պատժվեն:

Այսօրվա վարչապետն ամեն օր հարվածներ է տալիս եւ իր գերնպատակն էլ պարզ է՝ լրիվ ոչնչացնել բանակը: Ինչպես իր հոգեւոր հայրն էր ասում՝ մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության ու քիրվայության մեջ է: Ո՞ւիր են այդ քիրվաները: Աշոտ Բլեյան, Վանյան, դրանք բուծվել են մեր կողքին, եւ մեր մեղավորություն այն է, որ մանկապարտեզից թույլ չտայինք, որ դուրս գային»:

Նա հայտարարեց, որ մեր մոտակա խնդիրը պետք է լինի պետություն ստեղծելը. «Մենք պետք է ճիշտ հասկանանք, թե ով է մեր թշնամին,: Մեր թշնամին Ադրբեջանը կամ Թուրքիան չի, դրանք գործիքներ են գլխավոր թշնամու ձեռքին, որը քաղաքակրթական թշնամի է: Իհարկե, 15 զինվորների ծիսական սպանություն է կատարվել, դա ակնհայտ է նույնիսկ որեւէ սթափ մտածող մարդու համար: Քաղաքակրթական հակառակ բեւեռը մոտավորապես նույն տիպի ակտ արեց երեք Ադրբեջանում, 30 հոգի էլ այնտեղ են վառվել»,-ասաց գիտնականը: