Վաղուց հայտնի է, որ դելֆիններն օգնում են մարդկանց ձուկ բռնել՝ որսը կիսելու նպատակով։ Այդպիսով նրանք ապահովում են իրենց որսն ու ապահովությունը։ Նման եզրակացության են եկել Օրեգոնի համալսարանի գիտնականները՝ դիտելով Բրազիլիայի ափերի մոտ գտնվող դելֆիններին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Այնտեղ մեծ խմբերով դելֆինները լողում են ձկնորսներին հավասար եւ ճիշտ պահին կարթերը նետելու ազդանշան տալիս, ապա գողանում բռնված ձկներին։

Դելֆինների օգնությամբ կատարված ձկնորսության ժամանակ մարդիկ 17 անգամ ավելի շատ ձուկ են բռնում, իսկ դելֆինները 13 տոկոսով ավելի քիչ են մահանում։ Դա բացատրվում է նրանով, որ ձկները հավաքվում են այնպիսի տեղերում, որտեղ որսագողերի կողմից բռնվելու ավելի քիչ վտանգ կա։

«Դելֆիններն ու մարդիկ նույն նպատակն ունեն՝ ձուկ որսալ։ Նրանք կարող են դա անել ինքնուրույն, սակայն պարզել են, որ ավելի լավ են աշխատում թիմով», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Մաուրիսիո Կանտորը: