Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չի բացառել կործանիչների փոխանցումն Ուկրաինային՝ չնայած օդաչուների երկարատեւ պատրաստման անհրաժեշտությանը։

«Ոչ, մենք չենք բացառում։ Մենք ուկրաինացի ընկերների հետ երկխոսության մեջ ենք, թե ինչպես լավագույնս աջակցել նրանց։ Սակայն պետք է հիշել, որ մարտական ինքնաթիռները անհավանական բարդ տեխնիկա են, որի կառավարման համար ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն»,-հայտարարել է նա Talk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ հպարտ է, որ երկրի վարչապետի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու Լոնդոնի ռազմավարությունը փոխվել է եւ ավելի ակտիվացել՝ նշելով, որ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը որոշել է Կիեւին մարտական տանկ ուղարկել: