Ուրբաթ օրը Անգլիայում գնացքների մեքենավարների գործադուլի պատճառով երկաթուղային տրանսպորտի շարժի զգալի ընդհատումներ են, հայտնում է The Guardian-ը եւ հավելում, որ գործադուլ են իրականացնում բրիտանական խոշորագույն արդյունաբերական արհմիություններից մեկի՝ Ասլեֆի անդամները։

Սա այս շաբաթվա ընթացքում երկաթուղու աշխատողների երկրորդ գործադուլն է, ովքեր աշխատավարձի բարձրացում են պահանջում։

Անգլիայի խոշորագույն երկաթուղային օպերատորները նախապես զգուշացրել են, որ ուրբաթ օրվա ընթացքում չեն կարողանա սպասարկել ուղեւորներին։

Նախորդ գործադուլը տեղի է ունեցել չորեքշաբթի, որը վերջին 10 տարվա ընթացքում երկրում կայացած ամենամեծ բողոքի ակցիան է եղել։ Դրան մասնակցել է մոտ կես միլիոն մարդ։ Բացի երկաթուղու աշխատողներից, փողոց են դուրս եկել հազարավոր պետական ​​ծառայողներ, դպրոցների ուսուցիչներ եւ համալսարանի դասախոսներ։

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայում գործադուլները կշարունակվեն ողջ փետրվարին: