Ուկրաինան առաջիկա մի քանի տարիներին դժվար թե կարողանա անդամակցել Եվրամիությանը, ասել է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) եվրոպական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրեյթերը, գրում է Tagesschau-ն։ Նրա խոսքով, 5-ից 6 տարվա ընթացքում միությանը Կիեւի անդամակցությունն ավելի իրատեսական է թվում:

«Դժվար է պատկերացնել ԵՄ-ում մի երկրի ընդունում, որը դեռեւս կոնֆլիկտային վիճակում է։ Բայց արդեն հնարավոր է բանակցել»,- ասել է Հոֆրեյթերը:

Ինչպես նշել է գերմանացի պատգամավորը, ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը ավելի վաղ, քան 5-ից 6 տարին է, անիրատեսական է թվում, սակայն նրա ինտեգրման գործընթացը չի կարող երկարաձգվել ավելի քան 10 տարով։ Նա նաեւ հավելել է, որ Եվրամիություն տանող ճանապարհին Կիեւի հիմնական խնդիրներն են կոռուպցիան, օրենքի գերակայությունը եւ լրատվամիջոցների ազատությունը։

«Չի կարելի ասել, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ է»,- ընդգծել է Հոֆրեյթերը։