Բացահայտվել է թմրանյութ աճեցնելու և օգտագործելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում այս գործով զբաղվել են 2 եղբայրներ։

«41-ամյա եղբոր տանը հայտնաբերվեցին կանեփի մշակված 17 բույս, 7 գրամ մարիխուանա, 610 գրամ կանեփի տերևներ, ծխամորճեր, կաթուցիչներ, թմրամիջոցի մշակման համար չորանոց, հատուկ լույսեր, հովացման և օդափոխման համակարգեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իսկ 36-ամյա եղբոր տանը ոստիկանները հայտնաբերել են ծխամորճ, թմանյութի չոր զանգվածը մանրացնելու աղացներ և էլեկտրական կշեռք:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ ավագ եղբայրը նաև իրացնում է թմրանյութ: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: