ԱՄՆ-ն պնդում է, որ Թուրքիան դադարեցնի ապրանքների արտահանումը ՌԴ, որը, Վաշինգտոնի կարծիքով, օգնում է Մոսկվային շարունակել հակամարտությունը Ուկրաինայում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները։

«ԱՄՆ-ն Թուրքիային ասել է, որ դադարեցնի ապրանքների հոսքը դեպի ՌԴ»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Ինչպես հաղորդվում է, նման նախազգուշացում ԱՄՆ պաշտոնյաներն արել են իրենց գործընկերներին այս շաբաթ Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ։ Աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը հինգշաբթի եւ ուրբաթ հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Վաշինգտոնի մտավախությունները։

Աղբյուրները նշել են, որ 2022 թվականի մարտից հոկտեմբեր տասնյակ թուրք արտահանողներ մոտ 800 միլիոն դոլարի ապրանք են ուղարկել ՌԴ։