Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու հանրապետության պատրաստակամության մասին, սակայն չի պատրաստվում քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս մասին Նա ասել է Ժողովրդական Սկուպշչինայի (երկրի խորհրդարան) նիստում, հաղորդում է RTS հեռուստաալիքը։

«Սերբիան եվրոպական ուղու վրա է, Իսկ ինչ վերաբերում է Ատլանտյան ինտեգրմանը, Սերբիան չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Սերբիան ցանկանում է պահպանել իր ռազմական չեզոքությունը եւ ամրապնդել այն։ Տարբերություն կա եվրոպական ինտեգրման եւ ատլանտյան ինտեգրման միջեւ»,-ասել է նա։ 

Նախօրեին Վուչիչը հայտարարել է, որ Արեւմուտքը սպառնում է հանրապետությանը նրանով, որ Կոսովոյի հարցի կարգավորման ծրագրից հրաժարվելու դեպքում նրան չի ընդունի Եվրամիության կազմում: Նրա խոսքով՝ բացի Սերբիային ԵՄ-ին անդամակցություն չտրամադրելու սպառնալիքից, որոշ երկրների ներկայացուցիչներ նշել են, որ կզրկեն Հանրապետությանը բոլոր ներդրումներից: