Ճշտվում են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Ռուսաստան այցի ժամկետները․ ժամկետները դեռեւս որոշված ​​չեն, ուրբաթ ասել է ՌԴ ԱԳՆ ասիական երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Այցը սպասվում է, ժամկետները ճշտվում են, դեռեւս պատասխան չենք ստացել, ուստի ոչինչ ասել չեմ կարող։ Այցը հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել»,- ասել է Քաբուլովը՝ ի պատասխան հարակից հարցի։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջեւ հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։