Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Ջոն Լին հայտարարել է, որ իշխանություններն ամբողջ աշխարհից ճանապարհորդներին անվճար 500 հազար ավիատոմսեր կտրամադրեն, հաղորդում է  RTHK ռադիոն։

Նրա խոսքով՝ Հոնկոնգը վերսկսել է շփումները մայրցամաքային Չինաստանի եւ ամբողջ աշխարհի հետ եւ «մտնում է համալիր վերականգնման նոր դարաշրջան»։

Ավելի վաղ ՉԺՀ-ի Հոնկոնգի եւ Մակաոյի գործերի պետական խորհրդի գրասենյակում հայտարարել էին, որ մայրցամաքային Չինաստանի հետ այդ քաղաքների բնականոն հաղորդակցությունը կվերականգնվի փետրվարի 6-ին:

Խոսքը ՉԺՀ-ից Հոնկոնգի եւ Մակաոյի հատուկ վարչական շրջաններ տեղափոխման նախահամավարակային ռեժիմի վերադարձի մասին է, որտեղ մուտքն իրականացվում է սահմանային անցակետերի համակարգի միջոցով: