Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սնվելու հետ կապված խնդիրներ չունի, հայտարարել է կլինիկայի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեն, որտեղ բուժվում է քաղաքական գործիչը, հաղորդում է «Sputnik Грузия»-ի թելեգրամյան ալիքը։ 

Նրա խոսքով՝ Ամանորին քաղաքական գործիչը կերել է խաչապուրի, սացիվի եւ օլիվյե, իսկ քահանան նրան նույնիսկ գինի է տվել։ Այն հյուրասիրել են նաեւ կլինիկայի աշխատակիցներին։   

«Այն, որ Սաակաշվիլին չի կարող ուտել, ճիշտ չէ, սակայն նրա հոգեհուզական ֆոնը բավական ծանր է։ Նա գիտի, որ լավ ինքնազգացողությամբ իրեն չի հաջողվի դուրս գալ, համապատասխանաբար, նա չի օգնում բժիշկներին եւ ինքն իրեն, որպեսզի լավացնի ինքնազգացողությունը»,-ասել է Նադիրաձեն։