Փետրվարի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Նանա Շարիկաձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, համատեղ մշակութային միջոցառումների անցկացմանը՝ այդ թվում Երևանի պետական կոնսերվատորիայի և Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի սաների ներգրավմամբ»,- նշված է հաղորդագրությունում։