44-օրյա պատերազմի ընթացքում ես գումար չեմ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որովհետեւ դրանք նպատակին չեն ծառայում, ղեկավարները միայն իրենց գրպաններն են լցնում, նախընտրում եմ ինքս գալ Հայաստան ու իմ ձեռքով օգնություն տալ բանակին, զինվորներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, «Միացյալ Հայաստան» կուսակցության հրավիրած «Պատերազմ եւ անվտանգություն» թեմայով քննարկումից հետո՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքահայ Սոսի Քեւոնյանը։

«Իմ երեխաները պատերազմի ժամանակ այստեղ էին՝ Արցախում, կամ էլ դրսում դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց բողոքի ակցիաների էին մասնակցում։ Բայց նոյեմբերի 9-ից հետո ես հայաստանյան հեռուստաընկերություններ չեմ դիմտում, վիրավորված եմ, որ մեզ երեք տարի ստերով օրորում էին, իսկ վերջում կապիտուլյացիա ունեցանք»,- ասաց նա։