Մտավորականությունը պետք է դուրս գա, կանգնի իր հայրենիքի, հողի, ջրի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասան Արտաշես Ալեքսանյանը։

«Ես ինձ մտավորական եմ համարում ու ըմբոստ եմ, մնացածն էլ թող իրենց մասին մտածեն, տաք հետույքներից դուրս գան ու հայրենիքի կողքին կանգնեն։ Չգիտեմ, թե ինչումյուս մտավորակնները չեն խոսում այս իրավիճակի մասին, միգուցե ստամոքսի խնդիր ունեն, բարդություններ ունեն, միգուցե մտավորական չեն, առել են այդ կոչումը։ Այո, մտավորականությունը պետք է դուրս գա, կանգի իր հայրենիքի, հողի, ջրի համար, որովհետեւ մենակ բանակի մասին խոսելով չի, մտավորականությունն ամենամեծ բանակն է՝ թե՛ հոգեւոր, թե՛ ֆիզիկապես, պետք է դուրս գան, խոսեն, խորհուրդ տան, առաջնորդեն, պայքարեն, բայց չէ, մենք դարձել ենք ստամոքսի մասին մտածող, էգոիստ, մեկ օրով ապրող։ Մեզ այսպես դարձրեցին, որովհետեւ մենք հոգով թույլ ենք, հասարակության ուղեղը հանեցին ու էսօր ունենք այն՝ ինչ ունենք»,- ասաց դերասասնը՝ հավելելով, որ այս իրավիճակից դուրս գալու ելքը հասարակության վերադաստիարակությունն է։