Տարածաշրջանային այս մեծ քայլերն ուղղված են Իրանի դեմ եւ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել այս իրավիճակում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց արեւելագետ, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

«Ի դեմս Իրանի՝ մենք լավագույն բարեկամն ունենք, որը կարմիր գծեր է նշանակել մեր սահմանների համար։ Պարտավոր ենք այդ բարեկամության մեկնած ձեռքն ընդունել եւ սատար կանգնել մեր բանակին»,- ասաց Գուրգեն Մելիքյանը։

Նրա խոսքով, սակայն, Հայաստանի իշխանությունը չի ընդունում Իրանի օգնությունը։

«Մեր երկիրը ղեկավարող անձինք, ցավոք, այլ հայեցակետ ունեն։ Բայց վստահ եմ՝ հայ ժողովուրդը ուժ է գտնելու իր մեջ ու ոտքի կանգնի, շտկելու է իր ողնաշարը»,- ասաց Գուրգեն Մելիքյանը։