ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել անօդաչուներ արտադրող իրանական ընկերության 8 ղեկավարների դեմ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Իրանական անօդաչու սարքերը փոխանցվում են Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ նրա դաժան եւ չհրահրված պատերազմում օգտագործելու համար․․․ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ խափանելու եւ հետաձգելու այդ փոխանցումները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ Նաեւ նշվում է, որ պատժամիջոցներ են սահմանվում նաեւ իրանական Iris Makran եւ IRIS Dena օդանավերի նկատմամբ։