Փետրվարի 4-ի առավոտյան Օդեսայի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներից մեկում վթար է տեղի ունեցել։ Արդյունքում շրջանի եւ մարզկենտրոնի մի մասը մնացել է առանց հոսանքի, հաղորդում է УНИАН-ը։ 

Էներգաօբյեկտում արդեն փրկարարական գործողություն է ընթանում։ 

Տեղի բնակիչներին խնդրում են հանգստություն պահպանել եւ ըմբռնումով մոտենալ ժամանակավոր անհարմարություններին։

Վթարի պատճառով հոսանքազրկվել է ամբողջ Օդեսան։

Նշվում է, որ էլեկտրամատակարարումը կվերականգնվի, երբ «Ուկրէներգոյի» մասնագետները վերացնեն վթարը։